ՍԱՂՄՈՍՆԵՐ 20:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո քաղցր օրհնությամբ այցելեցիր նրան Եվ նրա գլխին թանկագին քարերից պատրաստված պսակ դրեցիր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող նա քո սրտի ուզածի պես քեզ տա և կատարի քո բոլոր խորհուրդները։ |
Սողոմոն արքան Սաբայի տիկնոջը տվեց ամեն ինչ, որ նա ցանկացավ ու խնդրեց, շատ ավելի, քան այն, ինչ թագուհին տվել էր Սողոմոն արքային։ Եվ թագուհին վերադարձավ իր երկիրը։
Աստվա՜ծ, Աստվա՜ծ իմ, նայի՛ր ինձ, Ինչո՞ւ լքեցիր ինձ. Հանցավոր խոսքերիս պատճառով Ուշացավ փրկությունն իմ։
Մարմնիս համար բժշկություն չկա քո բարկության պատճառով։ Ոսկորներս խաղաղություն չունեն իմ մեղքերի պատճառով։
ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ուղարկեցիր ինձ»։
Եվ այն օրն ինձ ոչինչ չպիտի հարցնեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ինչ իմ անունով խնդրեք Հորից, պիտի տա ձեզ։
Եվ նրա կինը նրան ասաց. «Եթե Տերը կամենար մեզ սպանել, մեր ձեռքից չէր ընդունի ողջակեզն ու անարյուն զոհը և մեզ չէր հայտնի այդ ամենն իր ժամանակին և այն մեզ լսելի չէր դարձնի»։
Արդ, իմ տեր արքան թող լսի իր ծառայի խոսքերը. “Եթե Աստված է քեզ շարժել իմ դեմ, թող քո ճենճերացող զոհը լինեմ, իսկ եթե մարդկանց որդիներն են արել, Տիրոջ առջև անիծյալ լինեն նրանք, քանի որ նրանք ինձ այսօր մեկուսացրել են, որ բաժին չստանամ Տիրոջ ժառանգությունից”։ Նրանք ինձ ասացին. “Գնա ծառայի՛ր օտար աստվածների”։