Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 20:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Նրա սրտի ուզածը տվեցիր նրան Եվ նրա շրթունքների ցանկությունը չմերժեցիր նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Թող նա հիշի քո բոլոր ընծաները և ընդունի քո ողջակեզները։ (Սելա)

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 20:3
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։


Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, երկնքից կրակ իջավ և լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տաճարը։


Աբելը նույնպես ընծա բերեց՝ իր հոտի անդրանիկներից և դրանց պարարտներից։ Աստված ընդունեց Աբելին ու նրա ընծաները,


Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.


և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։


Կեդարի ոչխարների բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի բերվեն ու իմ սեղանի վրա պիտի մատուցվեն իբրև ընդունելի զոհ, և իմ աղոթքի Տունը պիտի փառավորվի։


Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցեց։ Նա Տիրոջը կանչեց, և Տերը լսեց ու պատասխան տվեց նրան՝ երկնքից ողջակեզի զոհասեղանին կրակ իջեցնելով և ողջակեզներն այրելով։


Տիրոջ կողմից կրակ եկավ և կերավ այն ամենը, ինչ որ կար զոհասեղանի վրա՝ ողջակեզն ու ճարպը։ Ողջ ժողովուրդը տեսավ այդ, սարսափեց, ու բոլորն ընկան երեսնիվայր։


Կամաչեն և կընկրկեն Բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։


Օրհնեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է, Սաղմո՛ս ասացեք նրա անվանը, Որովհետև քաղցր է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ