Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցե անոթի ջարդվելուն, այնքան մանր փշրված, որ որևէ մեկը դրանից մի կտոր էլ չգտնի, որպեսզի դրանով կրակ վերցնի և կամ կարողանա մի քիչ ջուր առնել»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 2:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պիտի հովվես նրանց երկաթյա գավազանով, Որպես բրուտի անոթ՝ պիտի փշրես նրանց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկաթե գավազանով նրանց կջարդես և բրուտի ամանի պես կփշրես նրանց»։ |
Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցե անոթի ջարդվելուն, այնքան մանր փշրված, որ որևէ մեկը դրանից մի կտոր էլ չգտնի, որպեսզի դրանով կրակ վերցնի և կամ կարողանա մի քիչ ջուր առնել»։
Իսկ այն ազգերն ու թագավորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանվեն։
Ցրելու եմ դրանց՝ մարդուն իր եղբոր, հորն իր զավակների հետ,- ասում է Տերը.- չեմ գթալու և չեմ խնայելու, առանց ողորմելու բնաջնջելու եմ դրանց”»։
ու կասես նրանց. այսպես է ասում ինձ Զորությունների Տերը. “Նույն կերպ էլ պիտի խորտակեմ այդ ժողովրդին ու այդ քաղաքը, ինչպես որ փշրվում է խեցե ամանը, որն այլևս չի կարող վերականգնվել։ Եվ թող նրանք թաղվեն Տափեթում՝ թաղելու տեղ չլինելու պատճառով։
Եվ կինը ծնեց մի արու զավակ, որ հովվելու էր բոլոր ազգերին երկաթե գավազանով։ Նրա որդին հափշտակվեց ու տարվեց Աստծու և նրա գահի մոտ։
Նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին։ Եվ նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով, նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասումնալի բարկության գինու հնձանը։