Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Եվ կինը ծնեց մի արու զավակ, որ հովվելու էր բոլոր ազգերին երկաթե գավազանով։ Նրա որդին հափշտակվեց ու տարվեց Աստծու և նրա գահի մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ նա մի արու զավակ ծնեց, որ բոլոր ազգերին երկաթե գավազանով պիտի հովվի. նրա որդին հափշտակվեց Աստծու և նրա գահի մոտ։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 12:5
14 Խաչաձեւ Հղումներ  

Նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին։ Եվ նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով, նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասումնալի բարկության գինու հնձանը։


Նա հղի էր, ճչում էր երկունքի մեջ և բազում ցավերով մոտ էր ծնելու։


Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն.


Եվ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր նրանց. «Վե՛ր ելեք, եկե՛ք այստեղ։ Եվ նրանք ամպերով երկինք ելան, իսկ նրանց թշնամիներն էլ նայում էին նրանց։


բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, որի անունը Հիսուս դրեց։


Եվ կկանգնի, կտեսնի և կհովվի իր հոտը Տիրոջ զորությամբ, և կհաստատվեն Տիրոջ՝ իրենց Աստծու անվան փառքի մեջ, քանի որ այժմ մեծարվելու են մինչև երկրի ծայրերը,


Գիտեմ Քրիստոսով մի մարդու, որ տասնչորս տարի առաջ (չգիտեմ՝ մարմնով էր, թե առանց մարմնի, Աստված գիտի) հափշտակվեց մինչև երրորդ երկինք։


Եվ ինքը՝ Տեր Հիսուսը, աշակերտների հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց և նստեց Հոր աջ կողմում։


Մինչև ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգված դուստր. չէ՞ որ Տերը փրկություն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպեսզի մարդիկ ազատագրված շրջեն այնտեղ»։


Քանի դեռ հղին չէր ծնել, քանի դեռ երկունքի ցավերը չէին հասել, նա ազատվեց, և մի արու զավակ ծնվեց։


որ հափշտակվեց մինչև դրախտ և լսեց անպատմելի խոսքեր, որ մարդու արտոնված չէ արտասանել։


Եվ երբ վիշապը տեսավ, որ ինքը երկիր ընկավ, հետապնդեց այն կնոջը, որ արու զավակ էր ծնել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ