Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 19:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 ու կասես նրանց. այսպես է ասում ինձ Զորությունների Տերը. “Նույն կերպ էլ պիտի խորտակեմ այդ ժողովրդին ու այդ քաղաքը, ինչպես որ փշրվում է խեցե ամանը, որն այլևս չի կարող վերականգնվել։ Եվ թող նրանք թաղվեն Տափեթում՝ թաղելու տեղ չլինելու պատճառով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Այս ժողովրդին և այս քաղաքը այսպես պիտի կոտրեմ, ինչպես որ մեկը կոտրում է բրուտի անոթը, որն այլևս չի կարող նորոգվել։ Եվ թաղելու տեղ չլինելու պատճառով Տոփեթում պիտի թաղեն"”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 19:11
13 Խաչաձեւ Հղումներ  

Պիտի հովվես նրանց երկաթյա գավազանով, Որպես բրուտի անոթ՝ պիտի փշրես նրանց»։


Այդ իսկ պատճառով նրա կործանումը հանկարծակի կգա. կհաշմվի ու կմաշվի առանց բժշկության։


Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցե անոթի ջարդվելուն, այնքան մանր փշրված, որ որևէ մեկը դրանից մի կտոր էլ չգտնի, որպեսզի դրանով կրակ վերցնի և կամ կարողանա մի քիչ ջուր առնել»։


Ցրելու եմ դրանց՝ մարդուն իր եղբոր, հորն իր զավակների հետ,- ասում է Տերը.- չեմ գթալու և չեմ խնայելու, առանց ողորմելու բնաջնջելու եմ դրանց”»։


Այդպես պիտի վարվեմ այդ վայրի հետ,- ասում է Տերը,- նաև բնակչության հետ, որ դրա մեջ է՝ այդ քաղաքը մատնելով կործանման։


Դրա համար էլ ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ այդ վայրի անունն այլևս չի կոչվելու Գլորման վայր կամ Ենովմացիների գերեզման, այլ Կոտորածի ձոր։


Գո՛ւյժ բարձրացրեք և աղաղակե՛ք, ո՛վ հովիվներ, ողբացե՛ք, ոչխարների հոտի խոյե՛ր, որովհետև հասան ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը. պիտի զոհ գնաք իբրև ընտիր խոյեր։


Մովաբի բոլոր տանիքներին ու նրա հրապարակներում ամբողջովին լաց ու կոծ է լինելու։ Ես փշրեցի Մովաբը ինչպես մի աման, որ ոչ մի բանի պիտանի չէ,- ասում է Տերը։-


Իսկ երբ վերջացնես այդ մատյանի ընթերցումը, քար կկապես դրան, կգցես Եփրատի մեջ


Սիոնի պատվական որդիները, որ ավելի պատվական էին, քան թանկագին քարերը, ինչպե՜ս համարվեցին խեցեղեն ամաններ՝ բրուտների ձեռքի աշխատանք։


Եվ մեզ մոտ գալով՝ վերցրեց Պողոսի գոտին, դրանով կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը և ասաց. «Այսպես է ասում Սուրբ Հոգին. “Այն մարդուն, որի գոտին է այս, հրեաները այսպես պիտի կապեն Երուսաղեմում և հանձնեն հեթանոսների ձեռքը”»։


Պիտի հովվի նրանց երկաթե գավազանով ու պիտի փշրի նրանց բրուտի անոթի պես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ