Այն ժամանակ Հուդայի Ասա արքայի մոտ եկավ Անանիա մարգարեն և ասաց նրան. «Քանի որ ապավինեցիր ասորիների արքային և ոչ թե Տիրոջը՝ քո Աստծուն, այդ պատճառով Իսրայելի արքայի զորքը փրկվեց քո ձեռքից։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Աներեր մարդը պիտի շարժվի իր հաստատուն տեղից, պիտի ընկնի ու կործանվի, և նրա փառքը պիտի վերանա նրանից»,- քանզի Տե՛րը խոսեց։
Եգիպտացի մարդուն են ապավինում և ոչ թե Աստծուն, ձիերի մարմիններին. բայց օգնություն չի լինի. Տերն իր ձեռքը կերկարի նրանց վրա, և օգնողները տանջանքի կենթարկվեն, իսկ նրանցից օգնություն սպասողները կկործանվեն, ամենքն անխտիր կոչնչանան։
Եսային ասաց նրանց. «Այս բանը կհաղորդեք ձեր տիրոջը։ Այսպես է ասում Տերը. “Չվախենաս այն խոսքերից, որ լսեցիր, և որոնցով նախատեցին ինձ Ասորեստանի արքայի պատգամաբերները։