Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 37:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Եսային ասաց նրանց. «Այս բանը կհաղորդեք ձեր տիրոջը։ Այսպես է ասում Տերը. “Չվախենաս այն խոսքերից, որ լսեցիր, և որոնցով նախատեցին ինձ Ասորեստանի արքայի պատգամաբերները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եսային ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք ձեր տիրոջը. այսպես է ասում Տերը. “Մի՛ վախեցիր այն խոսքերից, որ լսեցիր, և որոնցով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագավորի սպասավորները։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 37:6
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Քաջալերվե՛ք, պի՛նդ կացեք և կտեսնեք փրկությունը Տիրոջից, որ անելու է ձեզ համար այսօր, քանի որ այնպես, ինչպես այսօր կտեսնեք եգիպտացիներին, այլևս հավիտյանս չեք տեսնի։


մխիթարվե՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գոտեպնդվե՛ք և մի՛ երկնչեք։ Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի և վրեժխնդիր լինի, նա ինքը պիտի գա ու փրկի մեզ։


Եզեկիա արքայի պաշտոնյաները ներկայացան Եսայուն։


Դուք, որ ճանաչում եք իրավունքը, և դու, իմ ժողովո՛ւրդ, որ սրտիդ մեջ իմ օրենքն ես կրում, լսե՛ք ինձ. մի՛ վախեցեք մարդկանց նախատինքից, և նրանց բամբասանքը թող ձեզ ամոթանք չպատճառի,


և ասա՛ նրան. “Զգո՛ւյշ եղիր և հանդարտվի՛ր. մի՛ վախեցիր, և թող քո անձը չզարհուրի ծխացող այդ երկու կիսախանձ փայտերից, քանի որ երբ վրա հասնեն իմ բարկությունն ու զայրույթը, ձեզ դարձյալ պիտի բժշկեմ։


Ձեր հինգ հոգին կհալածի հարյուր հոգու, իսկ ձեր հարյուրը՝ բյուրավորների, ձեր թշնամիները սրի հարվածներից կընկնեն ձեր առաջ։


Ապա նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդպես վախկոտ. դեռևս հավատ չունե՞ք»։


Իսկ Հիսուսը, երբ լսեց այս խոսքերը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛»։


Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, քանի որ վաղը այս ժամին ես նրանց բոլորին փախուստի պիտի մատնեմ Իսրայելի որդիների առաջ. նրանց ձիերին ջղակտոր կանես, նրանց կառքերը հրով կայրես»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ