Մարդը նմանվեց ունայնության, Եվ նրա օրերը ստվերի պես են անցնում։
Իմ հոգին մաշվեց իմ մեջ, իմ սիրտն ավերված է ինձանում։
Բայց քանի ելել եք ինձ վրա՝ իբրև մի որբուկի, շարժվել եք ձեր բարեկամի վրա,
Սաղմոս Դավթի Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ, Եվ իմ ողջ ոսկորները՝ նրա սուրբ անունը.
Տերը բարիք է անում բարիներին Եվ նրանց, ովքեր ուղիղ են սրտով։
Թշնամին հալածեց հոգիս, կյանքս հողին խոնարհեցրեց Եվ ինձ նստեցրեց խավարում՝ որպես հավերժական մեռյալ։
Հոգիս ձանձրացավ իմ ներսում, և սիրտս խռովվեց իմ մեջ։
Աստծով պիտի կատարեմ իմ գովաբանությունը Ամբողջ ցերեկվա ընթացքում. Աստծուն հուսացի ու չեմ վախենալու. Մարդն ի՜նչ կարող է անել ինձ։
Ա՛նձ իմ, միայն Աստծո՛ւն ապավինիր, Որովհետև նրանից է իմ փրկությունը։
Ինչպես լսեցինք ու ճանաչեցինք դրանք, Եվ ինչպես մեր հայրերը պատմեցին մեզ։
Որ հաջորդ սերունդն էլ ճանաչի։ Որդիները, որ ծնվելու են, պիտի ելնեն Եվ պատմեն այդ իրենց զավակներին,
Նրա քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափվելով։