Լեզվանի մարդը չի հաջողելու երկրի վրա, Մեղավոր մարդու չարիքները Կորստյան կմատնեն իրեն։
Մութն էլ խավար չէ քեզ համար, գիշերն էլ լույս է ցերեկի պես, խավարն էլ լույսի պես է քեզ համար։
Մերկ է դժոխքը նրա առաջ, և կործանումը վրան քող չունի։
Եվ թաքնվելու տեղ չեն ունենա նրանք, ովքեր անօրենություն են գործում,
ապա մտավ եգիպտացիների ու Իսրայելի բանակների միջև։ Խավար ու մեգ եղավ։ Գիշերն անցավ, բայց ողջ գիշեր բանակներն իրար չմոտեցան։
Ժողովուրդը կանգնած էր հեռու, և Մովսեսը մտավ մառախուղի մեջ, որտեղ Աստված էր։
Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։