Ամենազորը ձեռքը թե իջեցնի ինձ վրա (սկսել էլ է), չե՞մ խոսելու ես նրա առաջ և արդարանալու փորձեր անելու։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 138:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՞ւր գնամ ես քո շնչից, Կամ քո երեսից ես ո՞ւր փախչեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե նեղության մեջ ընկնեմ, պիտի ապրեցնես ինձ, պիտի մեկնես քո ձեռքը իմ թշնամիների բարկության վրա, և քո աջը պիտի փրկի ինձ։ |
Ամենազորը ձեռքը թե իջեցնի ինձ վրա (սկսել էլ է), չե՞մ խոսելու ես նրա առաջ և արդարանալու փորձեր անելու։
Նեղությանս մեջ Տիրոջն աղոթեցի Եվ առ Աստված աղաղակս բարձրացրի։ Իմ աղոթքի ձայնն իր սուրբ տաճարից լսեց, Եվ նրան ուղղված իմ աղաղակը Հասնելու է նրա ականջին։
Գեղեցկատեսիլ ես մարդկանց բոլոր որդիներից, Քո շուրթերից շնորհք է թափվում, Դրա համար Աստված օրհնեց քեզ հավիտյան։
Արթնացի՛ր, փա՛ռք իմ, արթնացի՛ր Սաղմոսերգությամբ և օրհնությամբ, Եվ ես կարթնանամ առավոտյան.
Գերության չմատնվելու համար նրանք սպանվածների տակ պիտի թաքնվեն։ Այս ամենով հանդերձ Տիրոջ զայրույթը չի իջել, նրա ձեռքը տակավին բարձրացած է մնում։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Եվ սաստկացավ Զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց նրանց։ Բարկացավ լեռների վրա, և նրանց դիակները՝ իբրև աղբ, թափվեցին ճանապարհին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկությունը չիջավ. տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։
Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։
Անօրենությունը պիտի վառվի կրակի պես, չորացած սիզախոտի պես պիտի այրվի կրակից, պիտի վառվի մայրիների անտառում, և ամեն ինչ, որ գտնվում է նրանց բոլոր բլուրների շուրջը, հուրը պիտի այրի։
Ահա ես քո դեմ եմ, ո՛վ դու կործանիչ լեռ,- ասում է Տերը,- դու, որ կործանում էիր ամբողջ երկիրը. իմ ձեռքը քեզ վրա եմ երկարելու և քեզ ժայռերից ներքև եմ գլորելու, քեզ վերածելու եմ խանձված լեռան։
Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ընդունեց Սուրբ Հոգին, որ նրան խոստացված էր, այն առատորեն բաշխեց մեզ, ինչպես դուք այժմ տեսնում ու լսում եք.