ՍԱՂՄՈՍՆԵՐ 137:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանզի բարձր է Տերը, Տեսնում է խոնարհներին, Հպարտներին՝ հեռվից ճանաչում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ լեզուն թող կպչի իմ քիմքին, եթե քեզ չհիշեմ, եթե Երուսաղեմն իմ ուրախությունից վեր չդասեմ։ |
Պիտի ցնծան տնանկներն ու չքավորները, որոնք ջուր էին փնտրում ու չէին գտնում, և նրանց լեզուները ծարավից ցամաքում էին։ Ես՝ Տերը՝ Աստված, կլսեմ նրանց, Ես՝ Իսրայելի Աստվածը, չեմ լքի նրանց։
Ծարավից կաթնակեր մանուկների լեզուներն իրենց քիմքերին կպան. երեխաները հաց խնդրեցին, բայց նրանց հաց կտրող չեղավ։
Լեզուդ էլ կապելու եմ քո քիմքին, ու համր ես լինելու։ Դու նրանց համար իբրև հանդիմանող մի մարդ չես լինելու, որովհետև նրանք դառնացնող ժողովուրդ են։
Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։
Բայց ես իմ անձը ոչ մի բանով այդքան հարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ ավարտեմ իմ ընթացքը և այն պաշտոնը, որ Տեր Հիսուսից ստացա՝ Աստծու շնորհների Ավետարանի մասին վկայելու։
Այնպիսի ակնկալիք ու հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալու։ Ավելին, կատարյալ վստահությամբ, ինչպես միշտ, նաև այժմ մեծարվելու է Քրիստոսն իմ մարմնի մեջ՝ թե՛ իմ ապրելով և թե՛ մեռնելով։