Աբրամն ասաց Ղովտին. «Թող իմ ու քո, ինչպես նաև իմ ու քո հովիվների միջև կռիվ չլինի, որովհետև մենք եղբայրներ ենք։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 133:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Այստե՛ղ օրհնեցեք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, Որ գտնվում եք Տիրոջ տան մեջ Եվ մեր Աստծու գավիթներում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ։ |
Աբրամն ասաց Ղովտին. «Թող իմ ու քո, ինչպես նաև իմ ու քո հովիվների միջև կռիվ չլինի, որովհետև մենք եղբայրներ ենք։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Ո՜վ Տեր, Դեպի քեզ բարձրացրի իմ աչքերը, Որ երկնքում ես բնակվում։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Ով Տիրոջը հուսա, Սիոն լեռան պես չի սասանվի հավիտյան՝ Բնակվելով Երուսաղեմում։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա ողջ հեզությունը,
Եփրեմի նախանձը պիտի վերանա, և Հուդայի թշնամիները կորստյան պիտի մատնվեն. Եփրեմը չպիտի նախանձի Հուդային, և Հուդան էլ չպիտի նախանձի Եփրեմին։
Գայլն ու գառը միասին պիտի ճարակեն, ընձառյուծն ուլի հետ պիտի մակաղի, հորթը, ցուլն ու առյուծը միասին պիտի ճարակեն, և մատաղատի մանուկը պիտի հովվի նրանց։
ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել և խայթել իմ սուրբ լեռան վրա, քանի որ ամբողջ երկիրը լցվելու է Տիրոջ գիտությամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը։
Ես նրանց կտամ մեկ այլ սիրտ ու ճանապարհ՝ հանապազ երկնչելու ինձնից իրենց բարօրության համար, իսկ իրենցից հետո՝ իրենց որդիների բարօրության համար։
որպեսզի ամենքը մի լինեն. ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, և որպեսզի աշխարհն էլ հավատա, որ դու ուղարկեցիր ինձ։
Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով։