Իսրայելի տունը թող ասի, որ բարի է, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,
Որովհետև զորավոր է նրա ողորմությունը մեզ վրա, և հավիտյան է նրա ճշմարտությունը։ Ալելուիա՜։
Հագեցնելու վայրի բոլոր գազաններին, Որ ցիռերն իրենց ծարավը հագեցնեն։
Տերն ընդունում է հեզերին Եվ ամբարտավաններին խոնարհեցնում մինչև գետին։
Մեծ ես դու, Տե՛ր, և սքանչելիքներ ես գործում, Եվ միայն դո՛ւ ես Աստված։
Աստծու մարդու՝ Մովսեսի աղոթքը Տե՛ր, մեր ապավենը եղար սերնդեսերունդ։
Տե՛ր, Աստվա՛ծ իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի բաներ կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ։ Այո՛, Տե՛ր,
Ճշմարտություն կտա Հակոբին, ողորմություն՝ Աբրահամին, ինչպես երդվեց մեր հայրերին հին օրերում։
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։
Սա է, որ եկավ ջրով, Հոգով և արյամբ՝ Հիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլև արյամբ ու ջրով։