Տերը պահպանում է հասարակ մարդկանց. Ես ընկա, և Տերը փրկեց ինձ։
Դուք, ո՛վ սարեր, խոյերի պես վեր-վեր խաղացիք, և դուք, ո՛վ բլուրներ, գառների պես։
Նա երկնքի ներքո ամեն ինչ շարժում է հիմքերից, և դողում են դրանց սյուները։
Եվ Տիրոջ անվանն աղոթեցի. Ո՜վ Տեր, փրկի՛ր հոգիս։
Նրա բարկության մեջ սրտմտություն կա, Իսկ նրա կամքի մեջ՝ կյանք։ Երեկոյան լացը կմարի, առավոտյան ուրախություն կլինի։