ՍԱՂՄՈՍՆԵՐ 112:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արևելքից մինչև արևմուտք Օրհնյա՜լ է Տիրոջ անունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լիություն և հարստություն պիտի լինի նրա տանը, և նրա արդարությունը պիտի մնա հավիտյան։ |
Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։
Իմ բոլոր ոսկորները կասեն. «Տե՛ր, ո՞վ կա քեզ նման»։ Որովհետև աղքատին փրկեց հզորի ձեռքից, Աղքատ և անտունին՝ նրան հափշտակողներից։
Արդարության բազմացումով շատանում է զորությունը, իսկ ամբարիշտները արմատախիլ լինելով պիտի կորչեն երկրից։ Արդարների տները պիտի մնան մեծ զորությամբ, իսկ ամբարիշտների պտուղները պիտի կորչեն։
Որովհետև նրա աջ ձեռքում երկար օրեր և կյանքի տարիներ կան, իսկ ձախ ձեռքում՝ փառք և մեծություն։
Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն, արդարությունն անդորրություն պիտի հաստատի, հույս ունեցողները հավիտյան պիտի մնան։
Նրանք իրավացիորեն պարտության մատնվեցին, իսկ մեր փրկությունը պիտի լինի մեր գանձերի շնորհիվ։ Մեզ հասան Տիրոջ իմաստությունը, հանճարը և աստվածպաշտությունը. ահա դրանք են արդարության գանձերը։
քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշվեն ձորձերի պես և ինչպես բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարությունը պիտի մնա հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդից սերունդ»։
Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։
իբրև տրտմածներ, բայց շարունակ ուրախ ենք, իբրև աղքատներ, բայց շատերին ենք հարստացնում, իբրև թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ։