Սաղեմի [Երուսաղեմ] արքա Մելքիսեդեկը, քանի որ Բարձրյալ Աստծու քահանան էր, հաց ու գինի բերեց
ՍԱՂՄՈՍՆԵՐ 110:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողջամիտներին հիշատակ թողեց իր սքանչելիքները. Ողորմած և գթած է Տերը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը երդվեց և չի զղջա. դու հավիտյան քահանա ես Մելքիսեդեկի կարգի պես։ |
Սաղեմի [Երուսաղեմ] արքա Մելքիսեդեկը, քանի որ Բարձրյալ Աստծու քահանան էր, հաց ու գինի բերեց
Նա քաջություն կառնի, կնստի և կտիրի իր աթոռին։ Քահանան կլինի նրա աջ կողմում, և խաղաղության խորհուրդը՝ երկուսի միջև։
Աստված մարդու նման չէ, որ խաբի, և ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնա։ Ասաց և չի՞ անի, Խոստացավ և չի՞ մնա իր խոսքին։
Ինչպես որ մի ուրիշ տեղ էլ ասում է. «Դու հավիտյան քահանա ես, ըստ Մելքիսեդեկի կարգի» (Սաղ. 109(110).4)։
ուր մեր նախակարապետը՝ Հիսուսը, մտավ մեզ համար՝ լինելով հավիտենական Քահանայապետ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի։
Իսկ արդ, եթե կատարելությունը ղևտացիների քահանայության միջոցով էր լինում (քանի որ ժողովուրդը նրանով էր Օրենքը ստացել), ի՞նչ կարիք կար այլևս, որ մեկ այլ քահանա երևան գար, ըստ Մելքիսեդեկի կարգի, եթե չասենք՝ ըստ Ահարոնի կարգի,
բայց սա՝ երդումով, նրա՛ ձեռքով, ով ասաց նրան. «Երդվեց Տերը և էլ չի զղջա. դու հավիտյան քահանա ես» (Սաղ. 109(110).4))։
Օրենքը քահանայապետներ է կարգում տկարություններով պատած մարդկանց, իսկ երդման խոսքը, որ Օրենքից հետո է գալիս, կարգում է Որդուն, որ հավիտյան կատարյալ է։
և մեզ թագավորությանն արժանի դարձրեց, Աստծու և իր Հոր քահանաներ. և նրան փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից. Ամեն։