Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 7:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Իսկ արդ, եթե կատարելությունը ղևտացիների քահանայության միջոցով էր լինում (քանի որ ժողովուրդը նրանով էր Օրենքը ստացել), ի՞նչ կարիք կար այլևս, որ մեկ այլ քահանա երևան գար, ըստ Մելքիսեդեկի կարգի, եթե չասենք՝ ըստ Ահարոնի կարգի,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եթե կատարելությունը ղևտացիների քահանայության միջոցով էր (որովհետև ժողովուրդը նրա վրա հիմնվելով օրենքն ընդունեց), էլ ի՞նչ կարիք կա, որ Մելքիսեդեկի կարգով մի ուրիշ քահանա հանդես գա Ահարոնի կարգի փոխարեն,

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 7:11
17 Խաչաձեւ Հղումներ  

Եթե առաջինն անթերի լիներ, ապա երկրորդի համար տեղ չէր փնտրվի։


Եվ ես Աստծու շնորհը չեմ անտեսում, որովհետև եթե արդարությունն Օրենքից է գալիս, ապա Քրիստոսն իզուր մեռավ։


բայց սա՝ երդումով, նրա՛ ձեռքով, ով ասաց նրան. «Երդվեց Տերը և էլ չի զղջա. դու հավիտյան քահանա ես» (Սաղ. 109(110).4))։


Առավել ևս հայտնի է, որ Մելքիսեդեկի նմանությամբ երևալու է մի այլ քահանա,


Ինչպես որ մի ուրիշ տեղ էլ ասում է. «Դու հավիտյան քահանա ես, ըստ Մելքիսեդեկի կարգի» (Սաղ. 109(110).4)։


Իսկ այժմ, երբ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ Աստծու կողմից էլ ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում տկար ու խեղճ տարերային ուժերին, որոնց ծառան եք ուզում նորից ձեզ դարձնել։


ուր մեր նախակարապետը՝ Հիսուսը, մտավ մեզ համար՝ լինելով հավիտենական Քահանայապետ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի։


և Աստծուց անվանվեց Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի։


Մենք էլ նույնպես, մինչ հոգևոր առումով անչափահաս էինք, բնության տարերային ուժերին էինք ենթարկվում ու ծառայում։


որովհետև նա դեռ չէր ծնվել և իր հոր կողում էր, երբ Մելքիսեդեկը նրան ընդառաջ ելավ։


որովհետև քահանայություն փոփոխվելով՝ պետք է Օրենքի փոփոխություն էլ լիներ։


Եվ նա, ում մասին այսպես է ասվում, պատկանում էր այլ ցեղի, որից ոչ ոք երբեք զոհասեղանի ծառայության մասնակից չեղավ։


Այս ամենն այսպես էր դասավորված. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում՝ պաշտամունք կատարելու,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ