Տիրո՛ջը տվեք իր անվան փառքը, ընծանե՛ր բերեք ու մատուցե՛ք նրա առաջ, երկրպագե՛ք Տիրոջը նրա սուրբ սրահում։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 110:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Շնորհալի և վայելուչ են նրա գործերը, Նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո ժողովուրդը զորությանդ օրը հոժար կամքով պատրաստ կլինի սրբության զարդարանքով. արշալույսի արգանդից քո մանուկները քեզ համար ցողի պես կլինեն։ |
Տիրո՛ջը տվեք իր անվան փառքը, ընծանե՛ր բերեք ու մատուցե՛ք նրա առաջ, երկրպագե՛ք Տիրոջը նրա սուրբ սրահում։
Գովաբանում եմ քեզ, Տե՜ր, որովհետև ընդունեցիր ինձ Եվ չթողեցիր, որ թշնամիներս ուրախանան վրաս։
Լեռան կատարի տան պատկերը, նրա չորս կողմերի սահմանները ամենասուրբ են։ Այս է տաճարի օրենքը»։
«Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն Տիրոջից ընկած ցողի պես և ինչպես գառները սիզախոտի վրա, որպեսզի ո՛չ մեկը հավաքի, ո՛չ էլ մնա մարդկանց որդիների մեջ։
Բայց ձեզ վրա Սուրբ Հոգու իջնելով զորություն կստանաք և Երուսաղեմում, Սամարիայում ու աշխարհի բոլոր ծագերում ինձ վկաներ կլինեք»։
Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ընդունեց Սուրբ Հոգին, որ նրան խոստացված էր, այն առատորեն բաշխեց մեզ, ինչպես դուք այժմ տեսնում ու լսում եք.
Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան։
Նրանք լսում էին և փառավորում Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարավոր հավատացյալ հրեաներ կան, և բոլորն էլ նախանձախնդիր են օրենքին։
Իսկ խոսքը ունկնդրածներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը հասավ շուրջ հինգ հազարի։
Թեև նա խաչվեց մեր տկարության պատճառով, բայց կենդանի է Աստծու զորությամբ։ Մենք էլ, թեև տկարանում ենք նրա համար, բայց կենդանի կլինենք նրա հետ Աստծու զորությամբ։
ինչպես որ աշխարհի ստեղծումից առաջ ընտրեց մեզ նրա միջոցով, որպեսզի մենք սուրբ ու անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։
որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։
ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը, և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։
Դրանից հետո տեսա ահա մի մեծ բազմություն, որին թիվ չկար, կազմված բոլոր հեթանոսներից և բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և բոլոր ժողովուրդներից, որոնք, իրենց վրա սպիտակ հանդերձներ գցած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին, կանգնած էին աթոռի ու Գառան առաջ։
Իմ սիրտը նվիրված է այն ամենին, ինչ պատվիրել է Տերն Իսրայելին, Ժողովրդի զորավորնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը։