Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 11:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մարդն իր ընկերոջ հետ նանրությամբ խոսեց, Նենգ շրթունքներով շողոքորթություններ խոսեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եթե հիմքերը քանդվեն, արդարն ի՞նչ պիտի անի։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 11:3
15 Խաչաձեւ Հղումներ  

Հավատարիմը թող հաստատ մնա իր ճանապարհին, իր մաքուր ձեռքով քաջալերություն թող ստանա։


Խաղաղության մեջ հաստատվեց նրա տեղը, Եվ բնակությունը՝ Սիոնում։


և ասացին. «Եկե՛ք վերացնենք նրանց ազգերի միջից, Որ այլևս չհիշվի անունը Իսրայելի»։


Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու կհառնես ու կկոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։


Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։