Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տերն ասաց իմ Տիրոջը. «Նստի՛ր իմ աջ կողմում, Մինչև քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ»։
Ո՛վ իմ փառքի Աստված, լուռ մի՛ մնա,
Ձանձրանալուց հոգիս տքնեց. Հաստատի՛ր ինձ քո խոսքով։
Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնություն Աստծու որդինե՛ր, մատուցե՛ք Տիրոջը, Նորածին խոյե՛ր մատուցեք Տիրոջը, Փառք ու պատի՛վ մատուցեք Տիրոջը,
Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Կորխի որդիների
Որքա՜ն սիրելի են քո հարկերը, Զորությունների՛ Տեր, Հոգիս ցանկանում և փափագում է քո գավիթները.
Տերն իմ օգնականն է և հովանավորը, որ եղավ իմ փրկությունը։ Նա է իմ Աստվածը, նրան եմ փառաբանելու։ Իմ հոր Աստվածն է, նրան եմ մեծարելու։
Սկզբից իսկ լուռ եմ եղել. մի՞թե միշտ լուռ պիտի մնամ ու հանդուրժեմ. դիմացա ծննդկանի նման, հիմա պիտի սարսափեցնեմ ու միանգամից ցամաքեցնեմ։
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, և ես բուժված կլինեմ, փրկի՛ր ինձ, Տե՛ր, և ես փրկված կլինեմ, քանզի դու ես իմ պարծանքը։
որովհետև նա է քո պարծանքը, նա է այն Աստվածը, որ քեզ համար մեծ ու փառավոր գործեր արեց, որոնք տեսան քո աչքերը։