Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 42:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Սկզբից իսկ լուռ եմ եղել. մի՞թե միշտ լուռ պիտի մնամ ու հանդուրժեմ. դիմացա ծննդկանի նման, հիմա պիտի սարսափեցնեմ ու միանգամից ցամաքեցնեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Վաղուց է, ինչ ես լռել եմ. հանդարտ էի, զսպել էի ինձ, բայց հիմա պիտի ճչամ ծննդկանի պես, հևամ ու փչեմ միատեղ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 42:14
16 Խաչաձեւ Հղումներ  

«Դարձյալ խոսելու եմ, որովհետև լեցուն եմ խոսքերով, որովհետև շունչս իմ ներսում ինձ սպանում է,


Շրթներս բաց անելով՝ խոսելու եմ, որ հանգստանամ.


երբ նրա մոտ եկավ Նաթան մարգարեն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբեեին


Այդ ժամանակ հաճելի կլինեն քեզ արդարության զոհերը, ողջակեզները և ընծաները, Այդ ժամանակ արջառները կզոհեն քո զոհասեղանին։


Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ, դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։ Տերը՝ Աստված, մեր դատավորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,


Ո՞ւմից վախեցար ու զարհուրեցիր, որ ստեցիր և չհիշեցիր ինձ, միտքդ չբերեցիր, սրտիդ մեջ չդրեցիր, իսկ ես քեզ տեսա ու անտեսեցի։ Ես այն եմ, որ հավիտենական եմ, իսկ դու ինձնից չվախեցար։


Ահա իմ առջև գրված է. «Չեմ լռելու, մինչև որ նրանց չհատուցեմ իրենց մեղքերի


քանի որ դու երես թեքեցիր ինձնից,- ասում է Տերը,- և հետ ես գնալու։ Իմ ձեռքը պիտի երկարեմ քեզ վրա և պիտի կործանեմ քեզ։ Այլևս նրանց չեմ լսի,


Լսեցի քո հեծեծանքը, որը կարծես իր անդրանիկ որդուն ծնելու երկունքով բռնված կնոջ ձայնը լիներ։ Սիոնի դստեր ձայնը պիտի նվաղի, և նրա ձեռքերը պիտի թուլանան ու պիտի ասի. «Վա՜յ ինձ, որովհետև հոգիս նվաղեց սպանվածների համար»։


Ձեր չար արարքների և ձեր արած գարշելի գործերի պատճառով Տերը չկարողացավ համբերել, և ձեր երկիրը, բնակիչներից զրկված, դարձավ ավերակ ու անապատ և նզովքի առարկա, ինչպես այսօր է։ Այն բանի համար,


Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։


Եվ մեր Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ գրեց ձեզ՝ ըստ իրեն շնորհված իմաստության,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ