և եթե գերի տարված երկրում զղջան իրենց հոգում, դառնան դեպի քեզ, աղաչեն քեզ գերության երկրում և ասեն՝ “Մեղանչեցինք, անօրենություն ու անիրավություն գործեցինք”,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 106:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, Եվ փրկեց նրանց իրենց վշտերից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ, անօրենություն արեցինք և ամբարշտություն գործեցինք։ |
և եթե գերի տարված երկրում զղջան իրենց հոգում, դառնան դեպի քեզ, աղաչեն քեզ գերության երկրում և ասեն՝ “Մեղանչեցինք, անօրենություն ու անիրավություն գործեցինք”,
Արդ, այս ամենի համար ի՞նչ պատասխան տանք քեզ, Տե՛ր, որովհետև անտեսեցինք քո օրենքն ու պատվիրանները,
Քանի որ շատ ծանր կերպով հանցանքների մեջ ընկանք և չպահեցինք քո օրենքը, հրամաններն ու պատվիրանները, որ պատվիրեցիր մեզ քո ծառա Մովսեսի միջոցով։
Բայց իրենք իսկ՝ մեր հայրերը, հպարտացան և անօրինացան, խստացրին իրենց պարանոցները և չլսեցին քո պատվիրանները,
Մեր հին մեղքերը մի՛ հիշիր, Թող շուտով մեզ հասնի ողորմությունդ, Տե՛ր, Որովհետև շատ աղքատացանք։
Տե՛ր, գիտակցեցինք մեր մեղքերը և մեր հայրերի անիրավությունները, քանզի մեղք գործեցինք քո առաջ։
Մեր ամոթով քուն մտանք, և մեր անարգանքները մեզ ծածկեցին, քանի որ մենք և մեր հայրերը մանկությունից մինչև այսօր մեր Աստծու առաջ մեղք գործեցինք և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը չլսեցինք»։
Նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, որ հանցանք են գործել և արհամարհել են ինձ, և որ հակառակվել են ինձ,
Հիմա էլ դուք եք ելել ձեր հայրերի փոխարեն, ո՜վ մեղավոր մարդկանց ամբոխներ, որպեսզի է՛լ ավելի բորբոքեք Տիրոջ բարկությունն Իսրայելի վրա։