Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

47 և եթե գերի տարված երկրում զղջան իրենց հոգում, դառնան դեպի քեզ, աղաչեն քեզ գերության երկրում և ասեն՝ “Մեղանչեցինք, անօրենություն ու անիրավություն գործեցինք”,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

47 և եթե այն երկրում, ուր գերի են տարվել, զղջան իրենց սրտով, դառնան դեպի քեզ և աղերսեն այն երկրում, ուր գերության են տարվել և ասեն. “Մեղք գործեցինք, անօրենություն և անիրավություն արեցինք”,

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:47
23 Խաչաձեւ Հղումներ  

Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, Եվ փրկեց նրանց իրենց վշտերից։


և եթե գերության տարված երկրում զղջան, դարձի գան ու քեզ աղաչեն իրենց գերության մեջ՝ ասելով. “Մեղք և անօրենություն ենք գործել”,


Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։


Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Քննեցե՛ք ձեր սրտերը ձեր ճանապարհներին։


որովհետև տեսել է ու իր կատարած բոլոր ամբարշտություններից հետ դարձել։ Հաստատապես ապրելու է ու չի մեռնելու։


որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։


Հիշելու եմ նաև քո ընթացքը. անարգվելու ես, երբ քո ավագ ու կրտսեր քույրերիդ միտքդ բերես։ Նրանց քեզ որպես փորձություն եմ տալու և ոչ թե որպես դաշնակից։


Եվ հավաքվեցին Մասեփայում, ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առջև՝ գետնին, այդ օրը ծոմ պահեցին և ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»։ Եվ Սամուելը Մասեփայում դատեց Իսրայելի որդիների տարաձայնությունները։


Իսրայելի որդիները բաժանվեցին այլազգիների որդիներից, խոստովանեցին իրենց մեղքերն ու իրենց հայրերի մեղքերը


Կսերմանեմ նրանց ազգերի մեջ, և նրանք, որ հեռու լինեն, կհիշեն ինձ։ Կմեծացնեն իրենց որդիներին ու կվերադառնան։


Եթե քո դեմ մեղանչելու պատճառով քո ժողովուրդը՝ Իսրայելը, պարտվի թշնամիներից, բայց դառնա դեպի քեզ, քո անունը խոստովանի, աղոթի ու աղաչի քեզ այս տանը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ