Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 32:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Հիմա էլ դուք եք ելել ձեր հայրերի փոխարեն, ո՜վ մեղավոր մարդկանց ամբոխներ, որպեսզի է՛լ ավելի բորբոքեք Տիրոջ բարկությունն Իսրայելի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ ահա դուք բռնել եք ձեր հայրերի տեղը մեղավոր մարդկանց զավակների պես, որպեսզի կրկին բորբոքեք Տիրոջ սաստիկ բարկությունը Իսրայելի դեմ.

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 32:14
19 Խաչաձեւ Հղումներ  

Դրանով վկայում եք, որ կամակից եք ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին մարգարեներին, իսկ դուք նրանց գերեզմաններ եք շինում։


Նրանց որդիներն էլ ինձ դառնացրին, իմ հրամաններով չշարժվեցին, չջանացին պահելու իմ օրենքները՝ դրանք գործադրելու համար, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Եվ պղծում էին իմ շաբաթները։ Ես էլ ասացի, որ անապատում իմ զայրույթը թափելու եմ նրանց վրա՝ իմ բարկությունն ի կատար ածելու համար։ Եվ ձեռքս նրանց վրայից հետ քաշեցի։


Ինչո՞վ եք գոռոզանում, ո՞ւմ վրա եք բացում ձեր բերանները և կամ ո՞ւմ վրա եք հանում ձեր լեզուները. մի՞թե դուք կորստյան որդիներ չեք, անօրենության սերունդ,


Վա՜յ մեղավոր ազգին. մեղքերով լի ժողովուրդ, չարագործ սերունդ, անօրեն որդիներ, լքեցին Տիրոջը, բարկացրին Իսրայելի Սրբին, օտարացան ու հետ քաշվեցին։


Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ոչ ոք.


Մի՞թե այսպես չարեցին ձեր հայրերը, և Աստված նրանց և այս քաղաքի վրա բերեց այս բոլոր չարիքները։ Արդ, դուք ինչո՞ւ եք ավելացնում Տիրոջ բարկությունն Իսրայելի վրա և պղծում սուրբ շաբաթի օրը»։


Եզրասը ոտքի կանգնելով նրանց ասաց. «Դուք մեղանչեցիք և այլազգիների դուստրերին կնության առաք՝ մեղքեր և անօրենություններ ավելացնելով Իսրայելի վրա։


Եվ Տերը՝ Աստված, առավ անուշ հոտը, խորհեց և ասաց. «Այլևս երկիրը չեմ անիծի մարդկանց գործերի համար։ Քանի որ մարդկանց միտքը մանկուց շարունակ ձգտում է դեպի չարը, այլևս երբեք կենդանի ոչ մի էակի չեմ ոչնչացնի, ինչպես որ արեցի։


Ադամը 230 [𝕸 130] տարի ապրելուց հետո որդի ծնեց ըստ իր կերպարանքի ու ըստ իր պատկերի և նրան անվանեց Սեթ։


Քանի որ դուք խոտորվել եք Աստծուց, նա ձեզ դարձյալ կթողնի այս անապատում, և դուք պատճառ կդառնաք, որ ամբողջ ժողովուրդը կործանվի»։


Դուք Տիրոջ հրամանին անհնազանդ էիք այն օրվանից ի վեր, ինչ այն ծանուցվեց ձեզ։


«Այդ գերիներին մեզ մոտ մի՛ բերեք, որովհետև Տիրոջ դեմ մեզ մեղանչել եք տալիս և ավելացնում եք մեր մեղքերն ու հանցանքները։ Բազում են ձեր այդ մեղքերը, և Տիրոջ կատաղի զայրույթն Իսրայելի վրա է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ