ՍԱՂՄՈՍՆԵՐ 105:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, որովհետև բարի է, Որովհետև հավիտենական է նրա ողորմությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գոհացե՛ք Տիրոջից, կանչեցե՛ք նրա անունը, ազգերի մեջ պատմեցե՛ք նրա գործերի մասին։ |
Իդիթումի որդիները՝ Գոդողիա, Եզրի, Եսայի, Սեմեի, Ասաբիա և Մատաթիա։ Այս վեցն իրենց հայր Իդիթումի հետ քնարի նվագակցությամբ գոհություն և փառաբանություն էին մատուցում Տիրոջը։
Դավիթն ասաց բոլոր հավաքվածներին. «Օրհնեցե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ Եվ բոլոր հավաքվածներն օրհնեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։
Եվ այն օրը պիտի ասես. «Օրհներգե՛ք Տիրոջը, հնչեցրե՛ք նրա անունը, նրա փառքը տարածե՛ք ազգերի մեջ, հիշե՛ք, որ բարձր է նրա անունը։
որ ցամաքեցրեց ծովը, անդունդների ջրերի հորդությունը և ծովերի խորությունները ճանապարհ դարձրեց, որպեսզի այնտեղով անցնեն փրկվողներն
Եվ կլինի, որ ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կապրի, քանի որ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում կլինի փրկվածը, ինչպես որ ասաց Տերը, և ավետարանվածը, որոնց Տերը կկանչի իր մոտ։
Հակոբի մեջ կախարդություն անող չկա, ոչ էլ Իսրայելի մեջ՝ մոգություն։ Ժամանակին թող հայտնվի Հակոբին ու Իսրայելին, ինչ որ Աստված կատարելու է։
և այստեղ էլ քահանայապետներից իշխանություն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կրում»։
Կորնթոսում գտնվող Աստծու եկեղեցուն, նրանց, ովքեր Քրիստոս Հիսուսով ընծայված են՝ կոչված սուրբ լինելու, բոլոր նրանց հետ, ովքեր ամեն տեղ պաշտում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ նրանց և մեր Տիրոջը,