Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան պտտահողմի մեջ դեպի երկինք վերացավ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 104:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փնտրե՛ք Տիրոջը և հզո՛ր եղեք, Ամեն ժամ նրա երե՛սը փնտրեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր հրեշտակներին քամիներ է դարձնում, իր պաշտոնյաներին՝ այրող կրակ։ |
Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան պտտահողմի մեջ դեպի երկինք վերացավ։
Եղիսեեն աղոթք անելով ասաց. «Տե՜ր, բա՛ց սպասավորիս աչքերը, որ տեսնի»։ Տերը բացեց նրա աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեեի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղեն մարտակառքերով,
Կենդանի էակների մեջ մի պատկեր կար՝ նման հրաբորբոք ածուխների և նման լապտերների, որ խառնիխուռն շարժվում էր կենդանիների մեջ. կրակի լույս կար, և այդ կրակից փայլատակումներ էին դուրս ցայտում։
Պատասխան տվեց հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, և ասաց. «Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են ողջ աշխարհի Տիրոջ առջև կանգնելու»։
որովհետև սադուկեցիներն ասում էին. «Չկա հարություն և ո՛չ հրեշտակ, ո՛չ էլ Հոգի, իսկ փարիսեցիներն ընդունում էին երկուսն էլ։
Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։
Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. «Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց և իր ծառաներին՝ հրեղեն բոցեր» (Սաղ. 103(104).4)։