Հրեշտակը, որ փրկեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս մանուկներին, և թող սրանց վրա կանչվի իմ անունը, և իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունները, և թող անչափ բազմանան այս երկրի վրա»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա, որ շունչ դարձրեց իր հրեշտակներին Եվ իր պաշտոնյաներին՝ կիզիչ հուր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով և գթությամբ, |
Հրեշտակը, որ փրկեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս մանուկներին, և թող սրանց վրա կանչվի իմ անունը, և իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունները, և թող անչափ բազմանան այս երկրի վրա»։
Ուրախ պիտի լինեն քեզ հուսացողները Եվ հավիտյան ցնծան, Եվ դու նրանց մեջ պիտի բնակվես։ Քո անունը սիրողները բոլորն էլ Պիտի հպարտանան քեզանով,
Ահավասիկ խաղաղության փոխվեց իմ դառնությունը. դու փրկեցիր իմ հոգին, որ չկործանվեմ, ինձնից հետ վանեցիր իմ բոլոր մեղքերը։
Փոքր-ինչ բարկանալու պատճառով երեսս շրջեցի քեզնից, բայց մեծ ողորմությամբ հավիտենապես պիտի ողորմեմ քեզ»։ Այդպես ասաց Տերը, որ փրկեց քեզ։
Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։
Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։