Թող հագենան Տիրոջ ծառերը Եվ Լիբանանի մայրիները, որ դու տնկեցիր.
Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։
Ենովքը ապրեց աստվածահաճո կյանքով, և նրան ոչ ոք չգտավ, որովհետև Աստված նրան փոխադրել էր։
Բայց վախճանված մարդը՝ ընկածը, գնաց և այլևս գոյություն չունի։
Այն աչքը, որ նայել է նրան, այլևս չի տեսնելու, ոչ էլ նրա բնակավայրն է նրան ճանաչելու։
Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Գոչի՛ր, ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։
Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում է, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։ Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը թափվում,