ՈՎՍԵԵ 9:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված կմերժի նրանց, քանի որ չլսեցին իրեն և թափառական կլինեն ազգերի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց մերժելու է իմ Աստվածը, որովհետև չլսեցին նրան, և ազգերի մեջ թափառական պիտի լինեն։ |
Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։
Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։
Եվ եթե դու հետևեիր իմ պատվիրաններին, ապա քո խաղաղությունը գետի նման կլիներ, և քո արդարությունը՝ ծովի ալիքների նման։
Եվ նա ասաց. «Արդ, լսե՛ք դուք, որ Դավթի տնից եք. ձեզ թեթև՞ բան է թվում մարդկանց նեղություն պատճառելը, ինչո՞ւ եք ուզում Տիրոջը ևս նեղացնել։
Խոտան արծա՛թ կոչեք նրանց, որովհետև Տերը նրանց խոտանեց։ Լսի՛ր Տիրոջ պատգամները, համա՛յն Հուդայի երկիր։
Եվ հիմա,- ասում է Տերը,- քանի որ դուք այդ բոլոր գործերը կատարեցիք, իսկ ես խոսեցի ձեզ հետ՝ կանխավ իսկ ասելով այդ մասին, բայց դուք ականջ չդրեցիք ինձ, կանչեցի ձեզ, բայց պատասխան չտվեցիք ինձ։
Կուտեն և չեն հագենա, կպոռնկանան և հաջողություն չեն գտնի, որովհետև լքեցին Տիրոջը՝ անխտիր մնալով պոռնկության մեջ»։
Իմ ժողովուրդը նմանվեց նրան, որի մեջ գիտություն չկա։ Քանի որ դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ կմոռանամ քո որդիներին։
Վա՜յ նրանց, քանի որ ապստամբեցին իմ դեմ, ողորմելի են, քանի որ ամբարշտություն գործեցին իմ դեմ։ Ես փրկեցի նրանց, իսկ նրանք սուտ խոսքերով բամբասեցին ինձնից։
և ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ թռչնորսորդների գործիք։ Եվ Տերն ինձ ասաց. «Վախճանը հասել է Իսրայելի իմ ժողովրդի վրա, և այլևս չեն շարունակի շրջանցել նրանց։
«Քանի որ ահա ես հրաման եմ տալիս և կցրեմ ձեզ բոլոր ազգերի մեջ, ո՛վ Իսրայելի տուն, ինչպես որ ցորենն է հեծանոցով քամուն տրվում, բայց նրա փշուրը չի ընկնի գետնին։
Մի՛ եղեք ձեր հայրերի նման, որոնց սաստիկ հանդիմանում էին նախկին մարգարեները և ասում. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձե՛ք ձեր բոլոր չար ճանապարհներից և ձեր չար ընթացքից”։ Բայց չլսեցին ու չանսացին ինձ լսելու,- ասում է Տերը։
Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. հիմա դու գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։
Հրեա առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ դա ո՞ւր պիտի գնա, որ մենք դրան չգտնենք. մի՞թե հեթանոսների մեջ ցրված հրեաների մոտ պիտի գնա և հեթանոսների՞ն ուսուցանի։
Եթե ծնես որդիներ և որդիների որդիներ ու այդ երկրում երկար ժամանակ ապրես և օրինազանց լինելով՝ որևէ արարածի կերպարանքով կուռք ստեղծես, և այդպիսի չար գործ կատարելով՝ բարկացնես Տիրոջը՝ ձեր Աստծուն,
Իմ Աստված էլ ձեր բոլոր պետքերը փառավորապես կհոգա ըստ իր առատության, Քրիստոս Հիսուսի միջոցով։
Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառան, սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜ւյն։