ՈՎՍԵԵ 9:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիվանդացան Եփրեմի արմատները, չորացան և այլևս պտուղ չեն տա, քանի որ թեպետ և ծնեն, անզավակ կդարձնեմ նրանց որովայնների ցանկալի պտուղները»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հարվածվեց Եփրեմը. նրանց արմատը չորացավ, պտուղ չեն տալու։ Թեկուզ ծնեն էլ, նրանց արգանդի ցանկալիներին պիտի մեռցնեմ։ |
որպեսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, և նրանց արմատը հողի մեջ չհաստատվի։ Նա կփչի նրանց վրա, և կչորանան, ու փոթորիկը կքշի դրանք՝ իբրև խռիվ։
Դրա համար էլ, ինչպես եղեգն է վառվում կրակի կայծերից, այնպես էլ նրանք են այրվելու բորբոքված բոցից, նրանց արմատը մղեղի նման է դառնալու, նրանց ծաղիկը փոշու պես վեր է ելնելու, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը, առավել ևս անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։
“Ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես պղծելու եմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքի առարկան, այն, որ ցանկալի է ձեր աչքին, և նրանց, որոնց մասին ձեր հոգիները խնամք են տանում. ձեր տղաներն ու աղջիկները, որ ձեզնից են մնացել, սրով են ընկնելու։
Եփրեմը զրկեց իր ոսոխին և ոտնակոխ արեց արդարությունը, քանի որ սկսեց սնոտի բաների հետևից գնալ։
Քանի որ խորշակահար սերմ ցանեցին, նրանց կործանումն էլ կընդունի այն։ Նրանց խուրձը խյուսի զորություն չի տա. եթե տա էլ, օտարները կուտեն այն։
Դրսից սուրը թող նրանց անզավակ դարձնի, իսկ ներսից երկյուղը սպանի երիտասարդներին ու կույս աղջիկներին, մանուկներին ու ալևոր ծերերին։