Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 9:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Հարվածվեց Եփրեմը. նրանց արմատը չորացավ, պտուղ չեն տալու։ Թեկուզ ծնեն էլ, նրանց արգանդի ցանկալիներին պիտի մեռցնեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Հիվանդացան Եփրեմի արմատները, չորացան և այլևս պտուղ չեն տա, քանի որ թեպետ և ծնեն, անզավակ կդարձնեմ նրանց որովայնների ցանկալի պտուղները»։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 9:16
10 Խաչաձեւ Հղումներ  

“Ասա՛ Իսրայելի տանը. "Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես պիտի պղծեմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքը, ձեր աչքերի ցանկությունը և ձեր հոգու փափագը, իսկ ձեր թողած որդիներն ու դուստրերը սրից պիտի ընկնեն։


Դրա համար էլ, ինչպես որ կրակի բոցն է լափում մղեղը, և ինչպես որ չոր խոտն է այրվում բոցի մեջ, այնպես էլ պիտի փտի նրանց արմատը, և նրանց ծաղիկը փոշու նման վեր պիտի բարձրանա, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։


«Որովհետև ահա գալիս է այն օրը՝ վառվող, ինչպես հնոցը, երբ բոլոր գոռոզներն ու չարագործները հարդ են լինելու, և նրանց այդ եկող օրը պիտի այրի,- ասում է Զորքերի Տերը,- արմատ և ոստ չի թողնելու։


Որովհետև քամի սերմանեցին, մրրիկ պիտի հնձեն. նա հասկ չի ունենալու, բույսն ալյուր չի դառնալու. եթե դառնա էլ, օտարներն են կուլ տալու։


Եփրեմը հարստահարված և դատաստանով ջախջախված է. որովհետև կամովին հետևեց ունայնությանը։


Նրանք հազիվ տնկված, հազիվ ցանված, նրանց բունը հողի մեջ հազիվ արմատավորված. երբ նա փչում է նրանց վրա, նրանք չորանում են, ու փոթորիկը նրանց քշում է մղեղի նման։


Նրա արմատները տակից պիտի չորանան, և ճյուղերը վերևից պիտի կտրվեն։


Եվ ահա դրանց ետևից բուսնեցին յոթ չոր, նիհար ու խորշակահար հասկեր։


Դրսից սուրը, իսկ ներսից երկյուղը անորդի կդարձնի նրանց. Երիտասարդներին և կույս աղջիկներին, Կաթնակերին ալևոր ծերի հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ