23 Նրանցից հետո ելնում էին բարակ, չորուկ ու խորշակահար յոթ այլ հասկեր,
23 Եվ ահա դրանց ետևից բուսնեցին յոթ չոր, նիհար ու խորշակահար հասկեր։
Մյուս անգամ երազում տեսա՝ իբր թե մեկ ցողունից ելնում էին լեցուն ու գեղեցիկ յոթ հասկեր։
և չորուկ ու խորշակահար յոթ հասկերը կուլ էին տալիս գեղեցիկ ու լեցուն հասկերին։ Պատմեցի երազահաններին, բայց ոչ ոք չկարողացավ մեկնել ինձ համար»։
Եվ ահա նրանցից հետո ելան յոթ չորուկ ու խորշակահար այլ հասկեր։
Այնտեղ բնակվող մարդիկ տկարացան ու զարհուրեցին, ամաչեցին ու դարձան վայրի խոտի նման, դալար բանջարի, տանիքին բուսած խոտի և ամեն հասնողի ոտքի կոխան։
քանի որ նա եղբայրների մեջ կզատորոշի, Տերը նրա վրա անապատից խորշակի հողմ կբերի, կցամաքեցնի նրա առվակները և կավերի նրա աղբյուրները։ Դա կչորացնի նրա երկիրը և նրա ցանկալի բոլոր անոթները»։
Քանի որ խորշակահար սերմ ցանեցին, նրանց կործանումն էլ կընդունի այն։ Նրանց խուրձը խյուսի զորություն չի տա. եթե տա էլ, օտարները կուտեն այն։
Հիվանդացան Եփրեմի արմատները, չորացան և այլևս պտուղ չեն տա, քանի որ թեպետ և ծնեն, անզավակ կդարձնեմ նրանց որովայնների ցանկալի պտուղները»։