ՈՎՍԵԵ 8:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանի որ խորշակահար սերմ ցանեցին, նրանց կործանումն էլ կընդունի այն։ Նրանց խուրձը խյուսի զորություն չի տա. եթե տա էլ, օտարները կուտեն այն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև քամի սերմանեցին, մրրիկ պիտի հնձեն. նա հասկ չի ունենալու, բույսն ալյուր չի դառնալու. եթե դառնա էլ, օտարներն են կուլ տալու։ |
Ասորեստանի արքա Փուան հարձակվեց Իսրայելի վրա։ Մանայեմը Փուային հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա իրեն աջակից լինի, և Մանայեմն իր թագավորությունն իր ձեռքում պահի։
Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
Ես նկատել եմ անօրեն բաներ հերկողների. ովքեր անարդարություն ու տառապանք են սերմանում, անարդարություն ու տառապանք էլ կհնձեն։
Եվ հետո նրա բոլոր օրերը խավար են ու սուգ և անցնում են շատ հոգսերի, հիվանդությունների և բարկության մեջ։
Այն օրը, երբ տնկես, պիտի մոլորվես։ Եթե անգամ կանուխ սերմանես, պիտի ծաղկի ամռանը, այն օրը, երբ կտակելու ես, ինչպես հայրն է ժառանգություն թողնում իր որդիներին։
Բայց ինչո՞ւ եք արծաթով մի բան գնում, որը հաց չէ, և ձեր վաստակը վատնում ոչ կշտանալու համար։ Լսե՛ք ինձ և բարիքնե՛ր ճաշակեք, ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։
Ահա գալու է Տերը իբրև կրակ, և նրա կառքը՝ իբրև մրրիկ, որպեսզի բարկությամբ տա իր հատուցումը և կրակի բոցով՝ իր արհամարհանքը,
Ցորեն ցանեցիք, սակայն փուշ եք հնձելու, և ձեր հողաբաժիններն օգուտ չեն տալու ձեզ։ Ձեր հպարտությունն ամոթանքի է փոխվելու այն նախատինքից, որ կրելու եք Տիրոջ առաջ։
Նա կընթանա իր հոմանիների հետևից, բայց չի հասնի նրանց, կփնտրի նրանց, բայց նրանց չի գտնի և կասի. «Գնամ, վերադառնամ իմ նախկին ամուսնու մոտ, որովհետև այն ժամանակ ինձ համար ավելի լավ էր, քան հիմա»։
Հիվանդացան Եփրեմի արմատները, չորացան և այլևս պտուղ չեն տա, քանի որ թեպետ և ծնեն, անզավակ կդարձնեմ նրանց որովայնների ցանկալի պտուղները»։
Համբերատար է Տերը, և մեծ է նրա զորությունը, Տերն արդարացնելով չի արդարացնում։ Նրա ընթացքը մահով ու երկրաշարժով է. քամին նրա ձին է [𝕸 ճանապարհն է], ամպերը՝ նրա ոտքերի փոշին։
Ցանում էիք շատ և հավաքում քիչ, ուտում էիք, բայց չէիք հագենում, խմում էիք, բայց հագուրդ չէիք ստանում, հագնում էիք, բայց չէիք տաքանում դրանցով, և ով իր վարձն էր հավաքում, ծակոտված կապոցների մեջ էր հավաքում»։
որովհետև մարդ ինչ որ սերմանում է, նույնն էլ կհնձի։ Ով սերմանում է իր մարմնի համար, մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու համար, Սուրբ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք։
Քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը կուտի քեզ անծանոթ մի ազգ, և դու մշտապես զրկված ու խորտակված կմնաս։