ՈՎՍԵԵ 8:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանի որ Իսրայելը դարձավ բարիքներից, հալածեցին թշնամուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելը մերժեց բարին, ուստի թշնամին պիտի հետապնդի նրան։ |
Լեռների վրա մեզ հալածողները թեթևաշարժ են. նրանք, ինչպես երկնային արծիվներ, ճախրեցին բարձր լեռների վրա և անապատում դարան մտած՝ պաշարեցին մեզ։
Անձամբ թագավորեցին, բայց ոչ ինձանով. տիրեցին, բայց ցույց չտվեցին ինձ, իրենց արծաթից և ոսկուց իրենց համար կուռքեր շինեցին, որպեսզի կործանվեն։
Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերևների սոսափյունից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են ռազմի դաշտից, և պիտի ընկնեն առանց որևէ մեկից հալածված լինելու։
Այսպես է ասում Տերը. «Եդովմի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ սրով հալածեց իր եղբորը և կործանեց եղբորը երկրի վրա. հափշտակեց իր սարսափը վկայության համար և իր հանդգնությունը պահեց հակառակության համար։
Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։