Այս երկրից ես ձեզ կնետեմ մի երկիր, որը չգիտեք ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը. այնտեղ օր ու գիշեր կծառայեք օտար աստվածներին, բայց ձեզ ողորմածություն չեն անի»։
ՈՎՍԵԵ 8:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանի որ Եփրեմը շատացրեց զոհասեղանները, նրա համար մեղք դարձան սիրելի զոհասեղանները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Եփրեմը մեղքի համար շատացրեց զոհասեղանները. դրանք նրա համար մեղանչելու զոհասեղաններ եղան։ |
Այս երկրից ես ձեզ կնետեմ մի երկիր, որը չգիտեք ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը. այնտեղ օր ու գիշեր կծառայեք օտար աստվածներին, բայց ձեզ ողորմածություն չեն անի»։
«Հուդայի մեղքերը գրված են երկաթե գրչով, ադամանդե գրչածայրով, որոնք փորագրված պիտի լինեն նրանց սրտերի տախտակներին և նրանց զոհասեղանների եղջյուրներին,
Կվերցվեն Ովնի մեհյանները՝ Իսրայելի մեղքերը. փուշ ու տատասկ կբուսնեն նրանց զոհասեղաններին, և կասեն լեռներին. «Ընկե՛ք մեզ վրա», և բլուրներին. «Ծածկե՛ք մեզ»։
Նրանք չխորհեցին վերադառնալ իրենց Աստծուն, որովհետև պոռնկության ոգին նրանց մեջ է, և Տիրոջը չճանաչեցին։
այնտեղ պաշտելով մարդու ձեռքով փայտից ու քարից պատրաստված օտար աստվածներ, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում են և ո՛չ էլ հոտոտում։