ՈՎՍԵԵ 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուր էլ որ գնան, նրանց վրա կգցեմ իմ ցանցը, երկնքի թռչունների նման ցած կբերեմ նրանց և կխրատեմ նրանց իրենց նեղության համբավով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ գնան, ես իմ ցանցը պիտի տարածեմ նրանց վրա, նրանց երկնքի թռչունի պես պիտի իջեցնեմ և նրանց պիտի պատժեմ, ինչպես որ ազդարարվել էր նրանց հավաքին։ |
Քանի որ մարդն իր ժամանակն անգամ չգիտի, և ինչպես ձկները, որ որսվում են չար ուռկաններով, և թռչունները, որ բռնվում են թակարդների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, երբ այն հանկարծակի հասնում է նրանց։
«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։
Ու ես միշտ էլ կանխավ ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, և ասացի. “Մի՛ արեք այդ պիղծ բաները, որ ես ատում եմ”։
Ցանցս նրա շուրջն եմ գցելու, և ուռկանով պատվելու-պաշարվելու է։ Նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրն եմ տանելու, բայց նա այն չի տեսնելու և այնտեղ էլ մեռնելու է։
Նրա վրա իմ ուռկանն եմ նետելու. նա ընկնելու է իմ պաշարման մեջ։ Նրան Բաբելոն եմ բերելու և այնտեղ էլ նրա հետ դատաստան եմ տեսնելու այն անիրավությունների համար, որ գործել է իմ նկատմամբ։
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Քեզ շրջապատելու եմ իմ թակարդներով ու հավաքված բազմաթիվ զորքերով։ Քեզ դուրս եմ հանելու իմ կարթով, գետնահար փռելու եմ քեզ երկրի երեսին,
և կործանվեց Եփրեմը. հանդիմանության օրերին Իսրայելի ցեղերի մեջ ցույց տվեցի հավատարմությունը։