Հովիդայեի վախճանվելուց հետո Հուդայի իշխանները մտան արքայի մոտ, խոնարհություն արեցին նրան, Հովասի միտքը հեղաշրջեցին, և արքան լսեց նրանց։
ՈՎՍԵԵ 4:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կուտեն և չեն հագենա, կպոռնկանան և հաջողություն չեն գտնի, որովհետև լքեցին Տիրոջը՝ անխտիր մնալով պոռնկության մեջ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք կուտեն ու չեն կշտանա, կպոռնկանան ու չեն բազմանա, որովհետև լքել են Տիրոջը։ |
Հովիդայեի վախճանվելուց հետո Հուդայի իշխանները մտան արքայի մոտ, խոնարհություն արեցին նրան, Հովասի միտքը հեղաշրջեցին, և արքան լսեց նրանց։
Այսօր նրանք հետ են դարձել, որպեսզի իմ աչքի առաջ անեն այն, ինչ հաճելի է ինձ, որ յուրաքանչյուրն ազատ հայտարարի իր ընկերոջը, իմ աչքի առաջ կատարեն ուխտն այն տան մեջ, որի վրա դրված է իմ անունը։
Եվ Տերն ինձ ասում է. «Քանի որ դրանք թողեցին իմ Օրենքը, որ դրել էի նրանց աչքի առաջ, և ականջ չդրեցին իմ ձայնին,
Իսկ երբ արդարն իր արդարությունից շեղվի, անիրավություն գործի, անօրեն մարդու արած բոլոր անօրենությունների նման, նրա բոլոր արդար գործերը, որ կատարած կլինի, չեն հիշվելու։ Այն հանցանքների համար, որոնց մեջ նա ընկած կլինի, և այն մեղքերի համար, որ գործած կլինի,- դրանց մեջ էլ մեռնելու է։
Քո մեջ ավազակներ էին բնակվում, որպեսզի քո մեջ արյուն թափեին։ Քո մեջ լեռների վրա էլ զոհեր էին մատուցում և քո մեջ անմաքուր գործեր էին անում։
Ես չեմ այցելի ձեր դուստրերին, երբ պոռնկանան, և ձեր հարսներին, երբ շնանան, քանի որ նրանք պոռնիկների հետ էին թավալվում, զոհ էին մատուցում նվիրյալների հետ, և քո ժողովուրդը, որ չէր հասկանում այդ, խառնակվում էր պոռնիկներին։
Բոլորը շնացել են ինչպես թոնիրը, վառված՝ եփելու համար, բորբոքվելով կրակից և ճարպի զանգվածից, մինչև դրանով խմորվեն
Երբ ձեզ նեղեմ հացի պակասությամբ, մեկ թոնիրը բավական կլինի տասը կնոջ հաց եփելու համար, և ձեզ հաց պիտի բաժանեն հաշված կշռով։ Պիտի ուտեք ու չպիտի կշտանաք։
Դու կուտես և չես հագենա. մերժեցի քեզ. կբռնվես և չես ազատվի, և ովքեր որ ազատվեն, սրի կմատնվեն։
և որոնք խոտորվում էին Տիրոջից, որոնք ո՛չ փնտրում էին Տիրոջը, ո՛չ էլ Տիրոջ կողմն էին լինում»։
Ցանում էիք շատ և հավաքում քիչ, ուտում էիք, բայց չէիք հագենում, խմում էիք, բայց հագուրդ չէիք ստանում, հագնում էիք, բայց չէիք տաքանում դրանցով, և ով իր վարձն էր հավաքում, ծակոտված կապոցների մեջ էր հավաքում»։