Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՆԵԵՄԻԱ 9:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քառասուն տարի շրջել տվեցիր նրանց անապատում, սակայն նրանց հագուստները չմաշվեցին, և նրանց կոշիկները չհնացան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ քառասուն տարի նրանց կերակրեցիր անապատում. նրանք պակասություն չունեցան, նրանց հագուստները չմաշվեցին, և նրանց ոտքերը չուռեցին։

Տես գլուխը



ՆԵԵՄԻԱ 9:21
9 Խաչաձեւ Հղումներ  

Իմ բոլոր ոսկորները կասեն. «Տե՛ր, ո՞վ կա քեզ նման»։ Որովհետև աղքատին փրկեց հզորի ձեռքից, Աղքատ և անտունին՝ նրան հափշտակողներից։


Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան, մինչև որ հասան շեն երկիր։ Նրանք մանանա էին ուտում, մինչև որ հասան փյունիկեցիների կողմերը։


Մի՞թե ողջակեզներ և զոհեր մատուցեցիք ինձ այնտեղ՝ անապատում, քառասուն տարի, ո՛վ Իսրայելի տուն։


Եվ շուրջ քառասուն տարի շարունակ անապատում կերակրեց նրանց։


Որովհետև Տերը՝ մեր Աստվածը, օրհնեց քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Հիշի՛ր, թե ինչպե՛ս անցար մեծ ու ահարկու անապատը։ Ահա քառասուն տարի է, ինչ Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ է, և ոչ մի զրկանք չտեսար”։


Հաց չկերաք և գինի ու ցքի չխմեցիք, որպեսզի համոզվեիք, որ ես՝ Տերս, ձեր Աստվածն եմ,


Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տերը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպեսզի քեզ տանջելով փորձի ու իմանա, թե ի՛նչ կա քո սրտում, պահո՞ւմ ես նրա պատվիրանները, թե՞ ոչ։


Քո զգեստները չմաշվեցին, քո ոտքերը այն քառասուն տարին կոշտուկներով չպատվեցին։