4 Քո զգեստները չմաշվեցին, քո ոտքերը այն քառասուն տարին կոշտուկներով չպատվեցին։
4 Քո հագուստը չհնացավ քեզ վրա, և քո ոտքերը չուռեցին այս քառասուն տարում։
Քառասուն տարի շրջել տվեցիր նրանց անապատում, սակայն նրանց հագուստները չմաշվեցին, և նրանց կոշիկները չհնացան։
Հաց չկերաք և գինի ու ցքի չխմեցիք, որպեսզի համոզվեիք, որ ես՝ Տերս, ձեր Աստվածն եմ,
իսկ ձեր զավակները քառասուն տարի կթափառեն այս անապատում և կհատուցեն ձեր պոռնկության դիմաց, մինչև ձեր ոսկորները մաշվեն այս անապատում։
Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան, մինչև որ հասան շեն երկիր։ Նրանք մանանա էին ուտում, մինչև որ հասան փյունիկեցիների կողմերը։
Որովհետև Տերը՝ մեր Աստվածը, օրհնեց քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Հիշի՛ր, թե ինչպե՛ս անցար մեծ ու ահարկու անապատը։ Ահա քառասուն տարի է, ինչ Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ է, և ոչ մի զրկանք չտեսար”։