Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 29:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Հաց չկերաք և գինի ու ցքի չխմեցիք, որպեսզի համոզվեիք, որ ես՝ Տերս, ձեր Աստվածն եմ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Քառասուն տարի ես ձեզ ման ածեցի անապատում. ձեր հագուստները չհնացան ձեզ վրա, և ձեր ոտքերի կոշիկները չմաշվեցին.

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 29:5
13 Խաչաձեւ Հղումներ  

Քո զգեստները չմաշվեցին, քո ոտքերը այն քառասուն տարին կոշտուկներով չպատվեցին։


Քառասուն տարի շրջել տվեցիր նրանց անապատում, սակայն նրանց հագուստները չմաշվեցին, և նրանց կոշիկները չհնացան։


Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տերը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպեսզի քեզ տանջելով փորձի ու իմանա, թե ի՛նչ կա քո սրտում, պահո՞ւմ ես նրա պատվիրանները, թե՞ ոչ։


ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկու հագուստ, ո՛չ կոշիկ, ո՛չ էլ ցուպ։ Մշակն արժանի է իր կերակրին։


Քառասուներորդ տարվա տասնմեկերորդ ամսվա առաջին օրը Մովսեսը Իսրայելի բոլոր որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն նրանց վերաբերյալ։


այս տիկերը, որ լցրինք գինիով, նոր էին, բայց պատռվեցին, մեր շորերը և կոշիկները մաշվեցին շատ երկար ճանապարհից»։


Նրանց կոշիկների կարերը քանդված էին, նրանց ոտքերի հողաթափերը հնացած և կարկատած էին, նրանց վրայի զգեստները հնացած էին, և նրանց հացի պաշարը չորացած և բորբոսնած էր։


Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ։


իսկ ձեր զավակները քառասուն տարի կթափառեն այս անապատում և կհատուցեն ձեր պոռնկության դիմաց, մինչև ձեր ոսկորները մաշվեն այս անապատում։


Ձեզ պիտի վերցնեմ որպես իմ ժողովուրդը և պիտի լինեմ ձեր Աստվածը, և պիտի իմանաք, որ ես՝ Տերը, ձեր Աստվածն եմ, որ ձեզ հանելու եմ եգիպտացիների բռնությունից


Նա չարչարեց քեզ, սոված պահեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանոթ չէիր, և ծանոթ չէին նաև քո հայրերը, որպեսզի քեզ ցույց տա, թե մարդը միայն հացով չի ապրում, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ