Նրանց, որ զինված և պատրաստված էին, և նրանց իշխաններին ասացի. «Մեր գործը մեծ է և ծավալուն, իսկ մենք ցրված ենք պարսպի շինության վրա՝ ամեն մեկն իր եղբորից հեռու։
ՆԵԵՄԻԱ 6:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես նրանց մոտ սուրհանդակ ուղարկեցի և ասացի. «Այն գործը, որ անում եմ, շատ մեծ է և չեմ կարող ձեզ մոտ գալ, որպեսզի գործը չխափանվի. երբ ավարտեմ այն, ապա կիջնեմ ձեզ մոտ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես նրանց մոտ պատգամավորներ ուղարկեցի՝ ասելով. «Ես մեծ գործով եմ զբաղված և չեմ կարող իջնել. ինչո՞ւ գործը դադարի, երբ ես թողնեմ այն և իջնեմ ձեզ մոտ»։ |
Նրանց, որ զինված և պատրաստված էին, և նրանց իշխաններին ասացի. «Մեր գործը մեծ է և ծավալուն, իսկ մենք ցրված ենք պարսպի շինության վրա՝ ամեն մեկն իր եղբորից հեռու։
Սանաբաղատը և Գեսամը լուր ուղարկեցին ինձ՝ ասելով. «Արի միասին հանդիպենք Ովնոյի դաշտի մի գյուղում»։ Նրանք մտադիր էին չարիք գործել իմ նկատմամբ։
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ։
Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։