Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Սանաբաղատը և Գեսամը լուր ուղարկեցին ինձ՝ ասելով. «Արի միասին հանդիպենք Ովնոյի դաշտի մի գյուղում»։ Նրանք մտադիր էին չարիք գործել իմ նկատմամբ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 այդ ժամանակ Սանաբաղատը և Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մոտ և ասացին. «Եկ հանդիպենք Ովնովի դաշտի գյուղերից մեկում». բայց նրանք մտածում էին, որ ինձ մի չարություն անեն։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 6:2
15 Խաչաձեւ Հղումներ  

Իմ բարեկամներն ու մերձավորները Մոտեցան ու կանգնեցին իմ դեմ. Եվ մերձավորներս ինձանից հեռու մնացին։


Աղփաղայի որդիները՝ Օվեդ, Միսայել, Սեմեր (նա կառուցեց Օվնովն ու Ղովդը և նրա գյուղերը),


Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։


Ապա Նաթանի որդի Իսմայելն իր հետ եղած տասը տղամարդկանցով վեր կացավ, սրով հարվածեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային և սպանեց նրան, որին բաբելացիների արքան երկրի վրա վերակացու էր դրել։


Ես տեսա նաև բոլոր հաջողություններն ու արարածների ամեն չարություն. դրա պատճառը մարդուս նախանձն է մերձավորի նկատմամբ, սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։


Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս ինձ, Մինչև ե՞րբ երեսդ պիտի դարձնես ինձանից,


Հովաբն ասաց Ամեսայիին. «Ինչպե՞ս ես, եղբա՛յր»։ Եվ Հովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մորուքը, որ նրան համբուրի։


Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։


Ես նրանց մոտ սուրհանդակ ուղարկեցի և ասացի. «Այն գործը, որ անում եմ, շատ մեծ է և չեմ կարող ձեզ մոտ գալ, որպեսզի գործը չխափանվի. երբ ավարտեմ այն, ապա կիջնեմ ձեզ մոտ»։


Նրանից հետո նորոգում էին քահանաները՝ Աքեքարի մարդիկ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ