Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 6:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եվ ես նրանց մոտ պատգամավորներ ուղարկեցի՝ ասելով. «Ես մեծ գործով եմ զբաղված և չեմ կարող իջնել. ինչո՞ւ գործը դադարի, երբ ես թողնեմ այն և իջնեմ ձեզ մոտ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Ես նրանց մոտ սուրհանդակ ուղարկեցի և ասացի. «Այն գործը, որ անում եմ, շատ մեծ է և չեմ կարող ձեզ մոտ գալ, որպեսզի գործը չխափանվի. երբ ավարտեմ այն, ապա կիջնեմ ձեզ մոտ»։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 6:3
9 Խաչաձեւ Հղումներ  

այն ժամանակ պարսպի հետևի ցած և չոր տեղերում կանգնեցրի ժողովրդին ըստ տոհմերի՝ իրենց սրերով, նիզակներով և աղեղներով։


այդ ժամանակ Սանաբաղատը և Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մոտ և ասացին. «Եկ հանդիպենք Ովնովի դաշտի գյուղերից մեկում». բայց նրանք մտածում էին, որ ինձ մի չարություն անեն։


Բայց նրանք այս հրավերով չորս անգամ ինձ մոտ ուղարկեցին, և ես նրանց նույն խոսքով պատասխանեցի։


Միամիտը հավատում է ամեն խոսքի, իսկ խորագետը քննում է իր քայլերը։


Ամեն ինչ, որ ձեռքդ գտնի անելու համար, ամբողջ ուժովդ արա՛, որովհետև գերեզմանում, ուր որ գնալու ես, գործ, նշանակություն, գիտություն և իմաստություն չկա։


Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։


ու ասել. "Այս մարդն սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել"։


Քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ ինձ ուղարկողի գործերը։ Գիշերը գալիս է, և այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ