ՆԵԵՄԻԱ 5:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կային նաև, որ ասում էին. «Մեր ունեցածը փոխանակեցինք ոսկու և արծաթի հետ և թագավորի հարկը վճարեցինք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասողներ էլ կային, թե՝ «Մենք թագավորի հարկի համար փող ենք պարտք անում մեր արտերով և մեր այգիներով։ |
խաղաղություն են մաղթում Արտաշես թագավորիդ։ Այժմ թող հայտնի լինի քեզ, թագավո՛ր, որ եթե այս քաղաքը շինվի, և նրա պարիսպները կանգնեցվեն, քեզ ոչ ոք հարկ չի տա։
և թագավորների դեմ ելել, Երուսաղեմում էլ հզոր և բռնավոր թագավորներ են նստել, որոնք բռնանալով իշխել են Եփրատ գետի այն՝ արևմտյան կողմում։ Արդ, դրանց վրա հարկեր ու տուրքե՛ր դրեք, որպեսզի այլևս չցանկանան բռնանալ։
Թող հայտնի լինի նաև, որ բոլոր նրանք, որ քահանաներից են, ղևտացիներից, սաղմոսերգուներից, դռնապաններից, տաճարի՝ Աստծու տան սպասավորներից, թող հարկ չտան, և ոչ ոք թող չհամարձակվի ծառայեցնել նրանց։
Ուրիշներն էլ ասում էին. «Մեր անդաստաններն ու այգիները գրավ դնենք և ցորեն առնենք ու ուտենք»։
Մեր մեղքերի պատճառով այսօր օտար թագավորներ են տիրում մեզ վրա և վայելում այս երկիրը։ Ստրկության մեջ ընկնելով՝ հարկեր ենք տալիս, և մեզ ու մեր անասունների հետ վարվում են այնպես, ինչպես որ ցանկանում են. մեր մեղքերի պատճառով այսօր մեծ նեղության ու վշտերի մեջ ենք»։
Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։