Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 9:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Մեր մեղքերի պատճառով այսօր օտար թագավորներ են տիրում մեզ վրա և վայելում այս երկիրը։ Ստրկության մեջ ընկնելով՝ հարկեր ենք տալիս, և մեզ ու մեր անասունների հետ վարվում են այնպես, ինչպես որ ցանկանում են. մեր մեղքերի պատճառով այսօր մեծ նեղության ու վշտերի մեջ ենք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Եվ նրա առատ արդյունքն այն թագավորներինն է, որոնց մեր մեղքերի պատճառով դրել ես մեզ վրա։ Եվ նրանք իրենց քմահաճույքով տիրում են մեր մարմինների վրա և մեր անասունների վրա, և մենք մեծ նեղության մեջ ենք»։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 9:37
11 Խաչաձեւ Հղումներ  

խաղաղություն են մաղթում Արտաշես թագավորիդ։ Այժմ թող հայտնի լինի քեզ, թագավո՛ր, որ եթե այս քաղաքը շինվի, և նրա պարիսպները կանգնեցվեն, քեզ ոչ ոք հարկ չի տա։


Ես հրամայում եմ, որ ոչ ոք չարգելի Իսրայելի ծերերին՝ Տիրոջ՝ իրենց Աստծու տունը շինելու, այլև իմ թագավորության հարստությունից՝ գետի այն կողմերից հավաքված հարկերից, թող ամենայն ուշադրությամբ տրվեն այդ մարդկանց ծախսերը, որպեսզի գործը չխափանվի։


Թող հայտնի լինի նաև, որ բոլոր նրանք, որ քահանաներից են, ղևտացիներից, սաղմոսերգուներից, դռնապաններից, տաճարի՝ Աստծու տան սպասավորներից, թող հարկ չտան, և ոչ ոք թող չհամարձակվի ծառայեցնել նրանց։


և ասացի նրանց. «Մենք փրկում ենք մեր հրեա եղբայրներին, որ վաճառվել են հեթանոսներին, և այժմ դուք, առանց մեր գիտության, վաճառո՞ւմ եք նրանց»։ Լռեցին և ոչինչ չկարողացան պատասխանել։


մեր վզին է ծանրացած։ Հալածական եղանք և հանգստություն չգտանք։


Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։


Նրան պատասխանեցին. «Աբրահամի որդիներ ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպե՞ս ես ասում, թե՝ ազատ կլինեք»։


Քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը կուտի քեզ անծանոթ մի ազգ, և դու մշտապես զրկված ու խորտակված կմնաս։


Այգիներ կտնկես ու կմշակես, բայց գինի չես խմի, դրանցով չես ուրախանա, որովհետև որդը կուտի այգիդ։


Դրա համար էլ ամեն տեսակ սովի, ծարավի, մերկության ու աղքատության մեջ կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո վզին, մինչև որ ոչնչացնի քեզ։


Նա կուտի քո հոտերից ծնված անասուններին և քո երկրի բերքը։ Նա կխլի քո ցորենը, գինին, յուղը, կվերցնի քո արջառների նախիրներն ու ոչխարների հոտերը, մինչև որ կորստյան մատնի քեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ