ՆԵԵՄԻԱ 4:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ մեր թշնամիները լսեցին, թե իմացել և պատրաստվել ենք, Աստված ցրեց նրանց մտադրությունը, և մենք բոլորս վերադարձանք՝ շինելու պարիսպը՝ յուրաքանչյուրն իր գործին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց մենք աղոթք արինք մեր Աստծուն և նրանց պատճառով նրանց դեմ օր ու գիշեր պահապաններ դրեցինք։ |
Այն օրվանից կեսը կարգված էր գործի, իսկ մյուս կեսը զինված էր թշնամու դեմ՝ գեղարդը, ասպարը և աղեղը իրենց ձեռքին, ամեն մեկը պատրաստ կանգնած էր իր եղբոր հետևում,
որ շինում էր պարիսպը։ Հաճախ էլ օգնում էր եղբորը՝ մի ձեռքում կրելով զենքը, իսկ մյուս ձեռքով եղբորը խիճ կամ շաղախ տալով։
Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։
Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ»։
Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։