ՆԵԵՄԻԱ 3:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիասիբ մեծ քահանան և նրա քահանա եղբայրները ոտքի ելան և շինեցին Ջրմուղի ավազանի դարպասը, սրբագործեցին այն և կանգնեցրին նրա դռները և կառուցեցին այն մինչև Անամայելի աշտարակը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ վեր կացան Եղիասիբ մեծ քահանան և նրա եղբայր քահանաները և շինեցին Ոչխարաց դուռը. նրանք սրբագործեցին այն և նրա դռները կանգնեցրին։ Եվ սրբագործեցին մինչև Մեայի աշտարակը՝ մինչև Անանայելի աշտարակը։ |
Բոլոր քահանաներն ու ղևտացիները մաքրվեցին, ապա մաքրեցին ժողովրդին ու մեծ պարսպի դարպասների դռնապաններին։
ապա դեպի Եքթիերան դարպասը և Անամայելի աշտարակով մինչև Ջրավազանի դարպասը։ Երգերի ձայնը լսվում էր ամենուր, որովհետև Եզրասը հրամայել էր կանգնել պարսպի բոլոր դարպասների վրա և երգել։
Լսեցի, որ Եղիասիբ մեծ քահանայի որդի Հովիդիայի որդիներից մեկի կինը Սանաբաղատի դուստրն է, և նրան հալածելով՝ հեռացրի ինձանից։
Սրանից առաջ Եղիասիբ քահանան էր նշանակված մեր Աստծու տան գանձատան վրա։ Նա Տուբիային տեղ տվեց
Նրա կողքին մեկ այլ հատված՝ անկյունից մինչև Բեթելիասուբի դուռը, որտեղ մնում էր մեծ քահանան, ստանձնեց Զաբուի որդի Բարուքը։
Նրա կողքին մեկ այլ հատված՝ Բեթելիասուբի դռնից մինչև նրա ավարտը, ստանձնեց Ակովմի որդի Ուրիայի որդի Մերամովթը։
Երբ Սանաբաղատը, Տուբիան և Գեսամ Արաբացին և մեր թշնամիներից շատ ուրիշները լսեցին, որ պարիսպը շինեցի, ահ ու դողի մեջ ընկան. մինչ այդ դռները դեռ չէին կանգնեցվել։
Երբ պարսպի շինությունն ավարտվեց և նրա դռները կանգնեցրի, կարգվեցին դռնապանները, երգիչները, սաղմոսասացներն ու ղևտացիները։
Գերեզմանները նրանց տները պիտի լինեն հավիտյան Եվ նրանց հարկերը՝ սերնդից սերունդ, Նրանց անունները կկարդացվեն իրենց գերեզմանաթմբերի վրա։
Ահա օրեր պիտի գան,- ասում է Տերը,- երբ Անամայելի աշտարակից մինչև Անկյան դուռը Տիրոջ համար քաղաք պիտի շինվի։
պատելով ողջ երկիրը, անապատը՝ Գաբայից մինչև Ռեմոն՝ Երուսաղեմի հարավային կողմը, և Հռամն իր տեղում կմնա, Բենիամինի դռնից մինչև Առաջին դռան տեղը, մինչև Անկյունների դուռը, մինչև Անամայելի աշտարակը, մինչև թագավորի հնձանները։
Եվ Երուսաղեմում՝ Ոչխարների ավազանի՝ Պրոբատիկեի մուտքի մոտ, մի տեղ կար, որ եբրայերեն անվանվում էր Բեթհեզդա, որ հինգ սրահ ուներ։
Դպիրները թող խոսեն ժողովրդի հետ և ասեն. “Այն մարդը, որը նոր տուն է կառուցել, բայց բնակարանամուտ չի արել, թող վերադառնա իր տունը. չլինի թե պատերազմի ժամանակ նա սպանվի, և ուրիշ մարդ մտնի նրա կառուցած տունը։