Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 20:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Դպիրները թող խոսեն ժողովրդի հետ և ասեն. “Այն մարդը, որը նոր տուն է կառուցել, բայց բնակարանամուտ չի արել, թող վերադառնա իր տունը. չլինի թե պատերազմի ժամանակ նա սպանվի, և ուրիշ մարդ մտնի նրա կառուցած տունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Զինվորական պաշտոնյաները թող խոսեն ժողովրդի հետ և ասեն. “Ո՞վ է այն մարդը, որ նոր տուն է կառուցել և դրա նավակատիքը չի արել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ կատարի նավակատիքը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 20:5
8 Խաչաձեւ Հղումներ  

Երուսաղեմի պարսպի նավակատիքի ժամանակ ղևտացիներին փնտրեցին իրենց բնակության վայրերում, որպեսզի նրանց Երուսաղեմ բերեն և ուրախությամբ ու գոհությամբ, երգերով ու նվագարաններով, ծնծղաներով ու թմբուկներով, սաղմոսարաններով ու եղջերափողի ձայնով կատարեն նավակատիքը։


Այս տասը գլուխ պանիրը տո՛ւր հազարապետին։ Նաև իմացի՛ր, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և հարցրո՛ւ, թե որևէ բանի պետք ունե՞ն»։


«Այն բոլոր քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, ըստ ցեղերի դատավորներ ու օրենսգետներ կկարգես, որպեսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով,


Այդպիսով ես ձեր միջից վերցրի ցեղապետներին՝ իմաստուն, փորձառու ու շրջահայաց այրերի, և նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ, դատավորների ատենադպիրներ։


Մովսեսին ներկայացան բոլոր զորահրամանատարները՝ հազարապետներն ու հարյուրապետները,


Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ ռազմադաշտից վերադարձած հազարապետների ու հարյուրապետների վրա՝


Դպրապետին։ Սաղմոս Դավթի


Այն մարդը, որն այգի է տնկել, բայց դեռ դրա բերքը չի վայելել, թող վերադառնա իր տունը. չլինի թե պատերազմի ժամանակ սպանվի, և ուրիշ մարդ դրա բերքը վայելի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ