Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Ես պատասխան տվեցի նրանց և ասացի. «Երկնքի և երկրի Աստվածը հաջողություն տվեց մեզ, մենք նրա սուրբ ծառաներն ենք և շինում ենք այս քաղաքը, իսկ դուք Երուսաղեմում բաժին, հիշատակ և իրավունք չունեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Բայց ես նրանց պատասխան տվեցի և ասացի. «Երկնքի Աստվածն ինքը մեզ հաջողություն է տալու, և մենք՝ նրա ծառաներս, վեր ենք կենալու, որ շինենք, իսկ դուք բաժին, իրավունք և հիշատակ չունեք Երուսաղեմում»։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 2:20
21 Խաչաձեւ Հղումներ  

Քեզ դրա մեջ մաս և բաժին չկա, քանի որ քո սիրտն Աստծու առաջ ուղիղ չէ։


Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն և Իսրայելի տոհմերի մնացած իշխանները նրանց ասացին. «Մեզ վայել չէ ձեզ հետ միասին շինել Տիրոջ՝ մեր Աստծու տունը. մենք ինքներս կկառուցենք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, ինչպես որ մեզ հրամայել է պարսից Կյուրոս թագավորը»։


Թագավորն ինձ ասաց. «Ինչի՞ մասին է քո խնդրանքը»։ Եվ ես, աղոթքի կանգնած և իմ միտքը դեպի երկնքի Աստված ամբարձած,


ու ասաց. “Կոռնելիո՛ս, քո աղոթքները լսելի եղան, և քո ողորմությունները հիշվեցին Աստծու առաջ։


նրանց իմ Տան մեջ և իմ պարսպի ներսում ավելի պատվավոր տեղ կտամ, քան որդիներին ու դուստրերին, նրանց հավիտենական մի անուն կտամ, որ չի կորչելու։


Լավ է, որ մեկը բռնես և մյուսի մեջ էլ ձեռքդ չպղծես, որովհետև ով երկնչում է Աստծուց, նա կազատվի ամեն բանից։


Քեզնից կյանք խնդրեց, և երկար օրեր տվեցիր նրան, Հավիտյանս հավիտենից։


Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։


Այդ պսակը կլինի նրանց համար, ովքեր սպասում են, և նրա պիտանի մարդկանց ու նրանց համար, ովքեր ճանաչում են այն. որպես շնորհք՝ Սոփոնիայի որդուն և երգեր՝ Տիրոջ տան համար”»։


Զաքարիա իմաստունի կենդանության օրոք Ոզիասը Տիրոջ երկյուղով Տիրոջն էր հարել։ Նրա օրերին նա Տիրոջն էր ձգտում, և Տերը նրան հաջողություն էր պարգևում։


Փո՛ղ հնչեցրեք ձեր ուրախության օրերին, ամսվա առաջին օրերին, ինչպես նաև ողջակեզներ և փրկության զոհեր մատուցելիս, և կհիշվեք Տիրոջ առջև։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։


Երբ Ահարոնը սրբարան մտնի, նա իր կրծքի վրա թող կրի Իսրայելի որդիների անուններով քանդակված դատաստանի լանջապանակը, որպեսզի Աստծու առաջ հավիտենապես պահպանի նրանց հիշատակը։


Յուրաքանչյուր դիզված կույտի վրա կդնես մաքուր կնդրուկ և աղ, որպեսզի Տիրոջ առջև հիշատակի նվեր լինեն։


Այն թող տանի քահանաներին՝ Ահարոնի որդիներին։ Քահանան թող վերցնի ձիթայուղով հունցված մի բուռ նաշիհ ու ողջ կնդրուկը և դրանք դնի զոհասեղանին՝ իբրև հիշատակի ընծա՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Երբ այս ամենը լսեցի, նստեցի և լաց եղա, մի քանի օր սուգ արեցի ու պահք պահեցի, աղոթքի կանգնեցի Տիրոջ՝ երկնքի Աստծու առջև


Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյանս հավիտենից Իրենից երկյուղածների վրա է, Եվ նրա արդարությունը՝ որդուց որդի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ