Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՆԵԵՄԻԱ 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ապա թագավորին ասացի. «Եթե քո առջև շնորհներ գտա, գետի այն կողմերի իշխաններին ուղղված թո՛ւղթ տուր ինձ, և թող ինձ ուղեկցեն մինչև Հուդայի երկիր։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ասացի թագավորին. «Եթե հաճելի է թագավորին, թող ինձ Գետի այն կողմի իշխաններին ուղղված նամակներ տրվեն, որպեսզի ինձ անցկացնեն, մինչև որ հասնեմ Հրեաստան։

Տես գլուխը



ՆԵԵՄԻԱ 2:7
6 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ Դարեհը գետի այն կողմերի իշխաններին այս հրամանագիրն ուղարկեց. «Սաթրաբուզանին և գետի այն կողմերի, ինչպես նաև ավելի հեռավոր վայրերի նրա ծառայակիցներին։


Ես՝ Արտաշես թագավորս, հրամայում եմ Եփրատ գետի այն կողմի բոլոր գանձապահներին. ինչ որ ցանկանա Եզրաս քահանան և Տիրոջ՝ երկնքի Աստծու օրենքի դպիրը, պատրաստակամորեն տվե՛ք Տիրոջ՝ նրա Աստծու տանը.


քանի որ ամաչեցի թագավորից հեծյալներ խնդրել՝ ճանապարհին թշնամիներից մեզ փրկելու համար, որովհետև թագավորին ասել էի, թե մեր Տիրոջ ձեռքը բարությամբ օգնում է բոլոր նրանց, ովքեր փնտրում են նրան, իսկ նրա զորությունն ու բարկությունը նրանց դեմ է, ովքեր լքում են նրան։


Նրանք թագավորի հրովարտակը տվեցին Եփրատ գետի այն կողմերի իշխաններին, որոնք պատվեցին ժողովրդին և Աստծու տաճարը։


Եկա գետի այն կողմի իշխանների մոտ և նրանց տվեցի թագավորի թղթերը. թագավորն ինձ հետ հզոր առաջնորդներ և ձիեր էր ուղարկել։